«Ինտերի» ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է Իտալիայի առաջնությունում ռասիզմի խնդիրների մասին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին բելգիացին ռասիստական վիրավորանքների էր բախվել «Կալյարիի» երկրպագուների կողմից:
«Գիտեի, որ վաղ թե ուշ դա տեղի կունենար: Պատրաստ էի դրան, դրա համար էլ Իտալիայի առաջնություն տեղափոխվելուց առաջ խոսել էի ընկերներիցս ոմանց հետ, որոնք ավելի վաղ հանդես են եկել Ա Սերիայում, և նրանք նախազգուշացրել էին ինձ: Բայց «Կալյարիում» ծանր շրջան էր: Ա Սերիան ու ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անեն: ՈՒԵՖԱ-ն պետք է գործի: Մենք կարող ենք առաջ տանել «Ոչ ռասիզմին» արշավը, բայց եթե ոչինչ չարվի, որպեսզի կանխվի այդ երևույթը, ոչ մի բան իմաստ չի ունենա», — Լուկակուի խոսքերն է մեջբերել Goal-ը: