Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին շատ շուտով կսկսեն հսկել իրավապահ մարմնի ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն՝ մարզիչը անանուն նամակով սպառնալիքներ ու փամփուշտ է ստացել: Իտալիայում դա հայտնի ու վերջին շրջանում՝ պոպուլյար միջոց է քաղաքական գործիչներին վախեցնելու համար:
Ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննությունը և Կոնտեին խոստացել է թիկնապահներ տրամադրել տունն ու «Ինտերի» մարզաբազան հսկելու համար: Իշխանությունները լրջորեն զբաղվել են այդ միջադեպով՝ չնայած այն բանին, որ, ըստ պարբերականի խոսքերի, մարզչին ուղարկված նամակը կատակ է:
Ավելի վաղ «Յուվենտուսի» երկրպագուները, որի կազմում Կոնտեն խաղացել է որպես ֆուտբոլիստ, իսկ հետո մարզել, դժգոհություն էին հայտնել այն առիթով, որ Կոնտեն գլխավորել է իրենց թիմի սկզբունքային մրցակից «Ինտերը»: