«Շալկեի» կիսապաշտպան Վեսթոն Մակքենին մոտ է «Յուվենտուսին» միանալուն:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 21-ամյա կիսապաշտպանը շուտով կմեկնի Իտալիա՝ թուրինյան ակումբ տեղափոխվելուց առաջ բուժզննում անցնելու համար:
Երեկ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսը» մեկ մրցաշրջանով կվարձակալի ամերիկացի ֆուտբոլիստին: Այդ գործարքը կարժենա 3 միլիոն եվրո: Մրցաշրջանի ավարտից հետո Իտալիայի գործող չեմպիոնները կկարողանան ձեռք բերել կիսապաշտպանին 18 միլիոն եվրոյով:
Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում Մակքենին անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: