Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Եկաետրինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս մրցել է Տուլայի «Արսենալի» հետ և ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտել հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը բացակայում էր «Ուրալի» հայտացուցակից։
Այս հանդիպումից հետո «Ուրալը» վաստակել է 14 միավոր և բարձրացել ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 14 միավորով գտնվում է 7-րդ տեղում։
11-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին։