«Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող էր կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է Tuttosport-ը:
Խորվաթ ֆուտբոլիստին միջազգային մամուլում վերջերս կապում էին «Ինտեր» կամ«Ֆիորենտինա» տեղափոխության հետ, բայց Մարիոն հակված է տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գուիդո Ֆիենգան և ակումբի սեփականատեր Դեն Ֆրիդկինը չեն պատրաստվում նոր մրցաշրջանում փոխարինել թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային: