Հարձակվող Մարիո Մանջուկիչի ապագան «Միլանում» օդից է կախված։ Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն։
Խորվաթ հարձակվողը հունվարին էր տեղափովել ակումբ՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ գործող պայմանագիր ստորագրելով։ «Ռոսոներիները» պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունեն։
Բայց, աղբյուրի տեղեկացմամբ, «Միլանը» Մանջուկիչի հետ կապված որոշում կկայացնի այն բանից հետո, երբ իմանա արդյոք մյուս մրցաշրջանում խաղալո՞ւ են Չեմպիոնների լիգայում, թե՞ ոչ։