«Միլանի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
Ըստ Calciomercato-ի, միլանյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը 34-ամյա հարձակվողի հետ: Հունիսի 30-ին, Մանջուկիչի պայմանագիրը «Միլանի» հետ կավարտվի, և խաղացողը ազատ գործակալի կարգավիճակով կլքի ակումբը:
2020/21 մրցաշրջանում Մանջուկիչը բոլոր մրցաշարերում «ռոսոներիների» կազմում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում: