«Միլանի» հարձակվող Մարիո Մանջուկիչը բաց կթողնի Ա Սերիայի 23-րդ տուրի «Ինտերի» հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (2: 2), ինչի արդյունքում փոխարինվել է:
Այս մրցաշրջանում Մանջուկիչը 4 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում:
«Միլան» — «Ինտեր» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: