«Ռոմայի» գլխավոր տնօրեն Գուիդո Ֆիենգան և ակումբի սեփականատեր Դեն Ֆրիդկինը չեն պատրաստվում նոր մրցաշրջանում փոխարինել թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային, հայտնում է Roma Giallorossa-ն:
Միևնույն ժամանակ, ակումբը չի կիրառել այն տարբերակը, որով կարող էր երկարաձգել պայմանագիրը պորտուգալացու հետ ևս մեկ մրցաշրջանով: Պաուլոյի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:
Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը 38 խաղում վաստակեց 70 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Դեն Ֆրիդկինը, ով վերջերս է գնել «Ռոման», վերջերս հայտարարել էր՝ ակումբը «աշխարհի ամենաուժեղներից մեկը» դարձնելու մտադրության մասին: