«Բավարիան» հաղթել է 2019/20 մրաշրջանի Չեմպիոնների Լիգան՝ եզրափակչում հաղթելով ՊՍԺ-ին (1-0):
Մյունխենյան ակումբի պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի համար այս տիտղոսը դարձավ հինգերորդը այս մրցաշրջանում: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»:
Մադրիդյան ակումբը այս մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը: Չնայած այն հանգամանքին, որ Սուպերգավաթում Օդրիոսոլան չէր խաղում թիմի կազմում, նա մրցաշարի հայտացուցակի մեջ էր:
Ձմռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Բավարիա» և հաղթեց Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
Ընդհանուր առմամբ, 2019/20 մրցաշրջանում Օդրիոսոլան խաղադաշտում անցկացրել է 613 րոպե 10 խաղում՝ «Ռեալի» և «Բավարիայի» կազմում: Միջին հաշվով, խաղացողը դաշտում անցկացրած յուրաքանչյուր 122 րոպեի ընթացքում նվաճել է մեկ տիտղոս: