Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Վարձակալությունը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։ 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա 29 համարի մարզաշապիկով։
Ալվարոն «Ռեալ Սոսյեդադի» սան է, որի կազմում նորամուտը նշել է 2017 թվականին։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Ռեալ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն եվրո։