«Ֆիորենտինան» հետաքրքրված է «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի ծառայություններով։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով, իտալական ակումբը ցանկանում է վարձակալել 25-ամյա իսպանացուն՝ հետագա գնման իրավունքով։
Այս պահին «Ֆիորենտինան» բանակցություններ է վարում ֆուտբոլիստի գործակալ Օսկար Ռիբոյի հետ՝ փորձելով համաձայնության հասնել։