Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմի պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի վաճառքից նվազագույնը 20 մլն եվրո աշխատել։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
«Ռեալի» ներկայացուցիչները Օդրիոսոլայի տրանսֆերի հարցով արդեն կապ են հաստատել եվրոպական մի շարք ակումբների հետ, սակայն նրա ծառայություններով հետաքրքրված թիմերը նախընտրել են վարձակալության տարբերակը։
Հաղորդվում էր, որ 25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։ Իտալական թիմը նրան դիտարկում է որպես Պոլ Լիրոլային փոխարինող, որը տեղափոխվել է «Մարսել»։ Այս մրցաշրջանում Օդրիոսոլան «Ռեալի» կազմում մեկ հանդիպման է մասնակցել՝ դաշտում անցկացնելով 57 րոպե։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 10 մլն եվրո է գնահատում։