ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» 1-3 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կայացել է շվեյցարական Նիոն քաղաքի «Կոլովրեյ» մարզադաշտում:
Հատկանշական է, որ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել թուրինցիները՝ խաղի արդեն 2-րդ րոպեին: 11-րդ րոպեից սկսած էլ «Ռեալը» մնացել է 10 հոգով, երբ թիմի խաղացողերից մեկն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է դաշտից: Այդուհանդերձ, մադրիդյան թիմի պատանի ֆուտբոլիսները 30-րդ րոպեին կարողացել են հավասարեցնել հաշիվը, իսկ մի քանի րոպե անց նաև առաջ են անցել հաշվի մեջ: Հանդիպման վերջանահաշիվը ձևակերպվել է 57-րդ րոպեին՝ 3-1:
Նշենք՝ «Ռեալի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչն ակումբի լեգենդ Ռաուլ Գոնսալեսն է:
Մրցաշարի քառորդ եզրափակչում «Ռեալը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ: Խաղը կկայանա օգոստոսի 19-ին: