Լոնդոնի «Արսենալը» շարունակում է անհաջող մրցելույթները։ «Զինագործները» վերջին հինգ խաղերում հաղթանակ չեն տարել։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին։ Իսպանացի մասնագետը վայելում է ակումբի ղեկավարության ամբողջական աջակցությունը։
«Արսենալը» վերջին հինգ խաղերում պարտվել է «Լեսթերին», գավաթի խաղարկությունում հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է «Լիվերպուլին», երկու անգամ ոչ-ոքի է խաղացել «Վիտորիայի», մեկական անգամ էլ «Վուլվզի» ու «Քրիսթալ Փելասի» դեմ։