Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Գրիգորյանը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի իռլանդացի Սվինի Շանոյի հետ, սակայն զիջել է մրցակցին և բավարարվել երրորդ տեղով:
Հայ մարզուհին ԵԱ-ի քառորդ եզրափակչում ավելի վաղ մենամարտել էր Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։