Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ ընդուել է «Բավարիային» և 3։1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել մյունխենյան թիմի նկատմամբ:
Տանտերերի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Լեոնիդաս Ստերգիուն, Չունգ Վու Յոնը և Սիլաս Կատոմպա Մվումպան։ Մյունխենցիների կազմում միակ գնդակը 11-մետրանոցից հեղինակել է Հարի Քեյնը:
Այսպիսով, «Շտուտգարտը» վաստակել է 67 միավոր և շարունակում է գտնվել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա նրանք ունեն 69 միավոր։ Մյունխենյան ակումբը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։