Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Արման Լյորենտեն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին։
«Սասուոլոն» 29 միավորով 19-րդ տեղում է։ «Ինտերը» գործող չեմպիոնի կարգավիճակում առաջին պարտությունը կրեց։