Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5։1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
Մանչեսթերյան թիմի կազմում պոկերի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ևս մեկ գոլ խփեց Խուլիան Ալվարեսը։ Հյուրերից միակ գոլը խփեց Հվան Հի Չհանը։
«Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո 82 միավորով 2-րդ տեղում է և 1 միավորով է զիջում 36 խաղ անցկացրեց «Արսենալին»։