«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման առաջին խաղակեսում։
Այս հեթ-տրիկը հարձակվողի համար 9-րդն էր «քաղաքայինների» կազմում:
Հիշեցնենք, որ Հոլանդն Անգլիայի առաջնության ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է՝ խփած 24 գոլով։ Նրա ամենամոտ հետապնդողներն են «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը և «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, որոնք խփել են 20-ական գոլ։