Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Կադիսին» և 3։0 հաշվով հաղթանակ է տարել։
Այսպիսով, եթե այսօր Երևանի ժամանակով 20:30-ին մեկնարկած «Ժիրոնայի» հետ արտագնա խաղում «Բարսելոնան» միավորներ կորցնի, ապա «Ռեալը» կդառնա Իսպանիայի չեմպիոն։
«Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Իսպանիայի Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 34 խաղում վաստակել է 87 միավոր։ «Բարսելոնան» 33 խաղից հետո 73 միավորով երկրորդ տեղում է: «Ժիրոնան» 71 միավորով եզրափակում է Իսպանիայի առաջնության լավագույն եռյակը։