Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ժիրոնային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։2 հաշվով։
3-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Անդրեաս Քրիստենսենը։ 1 րոպե անց Արտյոմ Դովբիկը խփեց պատասխան գնդակը։ Մինչև ընդմիջում հյուրերից աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։
65-րդ րոպեին Պորտուն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 2 րոպե անց Միգել Գուտյերեսն առաջ մղեց «Ժիրոնային»։
74-րդ րոպեին Պորտուն դարձավ դուբլի հեղինակ։
«Ժիրոնան» 74 միավորով 2-րդ տեղում է և 1 միավորով է առաջ «Բարսելոնայից»։ Առաջնության ավարտից 4 տուր առաջ Մադրիդի «Ռեալը» հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։
Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 13 միավորով առաջ է «Ժիրոնայից»։