Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է իսպանական Պրիմերայի այս մրցաշրջանում չեմպիոնությունը տոնելու մասին հարցին։ Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» ժամանակից շուտ նվաճել է Իսպանիայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոնությունը։
«Առաջնությունում հաղթանակի տոնումն այսօ՞ր. Վաղը մարզումներ են լինելու, այսօր էլ, ինչպես ցերեկը, ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է, բայց կազմակերպված որևէ բան չկա։ Չորեքշաբթի օրը պետք է մտածենք «Բավարիայի» մասին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը:
«Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Իսպանիայի Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 34 խաղում վաստակել է 87 միավոր։ Երկրորդ տեղում «Ժիրոնան» է: Թիմը 34 խաղում վաստակել է 74 միավոր։
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին, Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»: Առաջին հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։