Գերմանական Բունդեսլիգան հրապարակել է ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների ցուցակը։
Այս կազմը որոշվել է երկրպագուների, ակումբների ներկայացուցիչների և փորձագետների քվեարկությամբ։
Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը․
Դարպասապահ՝ Գրեգոր Կոբել (Բորուսիա Դորտմունդ);
Պաշտպաններ՝ Ժերեմի Ֆրիմպոնգ (Բայեր), Ջոնաթան Տա (Բայեր), Վալդեմար Անտոն (Շտուտգարտ), Ալեխանդրո Գրիմալդո (Բայեր):
Կիսապաշտպաններ՝ Ջամալ Մուսիալա (Բավարիա), Գրանիտ Ջակա (Բայեր), Ֆլորիան Վիրց (Բայեր):
Հարձակվողներ՝ Սերու Գուիրասի (Շտուտգարտ), Հարի Քեյն (Բավարիա), Վիկտոր Բոնիֆեյս (Բայեր):
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանի չեմպիոն է դարձել Լևերկուզենի «Բայերը»։