Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Մալյորկայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հինգերորդ րոպեին «Ատլետիկոյի» հարձակվող Ռոդրիգո Ռիկելմեն մեկ շարժումով տուգանայինի մատույցներում շրջանցել է մրցակցի երկու խաղացողների ու գնդակն ուղարկել դարպասի ձախ անկյունը:
«Ատլետիկոն» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։ Թիմը 34 խաղում վաստակել է 67 միավոր։ «Մալյորկան» 32 միավորով 16-րդ տեղում է։