Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ 3-0 հաշվով։
Հանդիպման 45-րդ րոպեին Բուկայո Սական իրացրեց 11 մետրանոց հարվածը։ 70-րդ րոպեին Լեանդրո Տրոսարդը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Դեկլան Ռայսը գոլ խփեց ավելացված ժամանակում:
«Արսենալը» վաստակեց 83 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» լոնդոնյան ակումբին զիջում է 4 միավորով, սակայն դեռ երկու հանդիպում պակաս է անցկացրել։ «Բորնմուտը» 48 միավորով 10-րդ տեղում է։