32-ամյա Սաբրինա Վիտմանը նշանակվել է Գերմանիայի երրորդ դիվիզիոնի «Ինգոլշտադտի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար այն բանից հետո, երբ 54-ամյա մասնագետ Միխայել Կյոլները հեռացավ ակումբից։.
Նախկինում Վիտմանը գլխավորել է ակումբի երիտասարդական թիմերը, ինչպիսիք են Մ17 և 19 տարեկանների թիմերը։
Բացի այդ, նա ներգրավված էր այս ակումբի ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավարության կազմում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի երրորդ դիվիզիոնի 35 տուրից հետո «Ինգոլշտադտը» վաստակել է 49 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։