Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆրայբուրգին»: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Տանտերերի կազմում խաղի 84-րդ րոպեին փոխարինման է մտել հայ հարձակվող Սարգիս Ադամյանը:
Այս հանդիպումից հետո «Ֆրայբուրգն» իր միավորների թիվը հասցրել է 41-ի։ Թիմը 32 հանդիպումից հետո շարունակում է 7-րդ հորիզոնականը զբաղեցնել գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: Ինչ վերաբերում է «Քյոլնին», ապա նրանք ունեն 24 միավոր և զբաղեցնում են 17-րդ տեղը։