Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ-Կադիսիան»։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ակումբը պատկանում է նավթային Aramco ընկերությանը, որը հովանավորչական պայմանագիր ունի ՖԻՖԱ-ի հետ։
Ընդգծվում է, որ «Ալ-Կադիսիայի» ղեկավարությունը ցանկանում է պայքարել Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամին (PIF) պատկանող ակումբներին, որոնք են՝ «Ալ-Իթիհադը», «Ալ-Նասրը», «Ալ-Ահլին» և «Ալ-Հիլալը»։ «Ալ Կադիսիային» պետք է երկու միավոր հավաքի առաջնության մնացած չորս հանդիպումներում, որպեսզի Պրոֆեսիոն լիգայի ուղեգիր նվաճի։
Մոուրինյուն պետք է Ալ Խոբար ժամանի մայիսի վերջին։
61-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է իտալական «Ռոման», որի պայմանագիրը վաղաժամ խզվել է 2024 թվականի հունվարի 16-ին: