Ավարտվեց Իտալիայի Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի երրորդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում Միլանի «Ինտերը» «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում ընդունել էր «Նապոլիին»։ Ավարտված խաղում դաշտի տերերը տպավորիչ և կամային հաղթանակ տարան 3:2 հաշվով։
Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը կարողացան երկու գնդակի առավելություն ստանալ։ 50-րդ րոպեին հաշիվը բացեց Մատեո Պոլիտանոն, իսկ ընդամենը երեք րոպե անց Ռասմուս Հոյլունդը կրկնապատկեց նեապոլցիների առավելությունը։
Չնայած անբարենպաստ սցենարին՝ միլանյան ակումբը ոչ միայն կարողացավ բեկել խաղի ընթացքը, այլև իսկական քամբեք ձևակերպել։ 57-րդ րոպեին «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 82-ին Մարկուս Թուրամը վերականգնեց հավասարությունը։ Հանդիպման հանգուցալուծումը գրանցվեց մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեին (90+1′), երբ Մարտինեսը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
«Ներաձուրիների» կազմում հայտավորված էր հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն վերջինս մնաց պահեստայինների նստարանին:
Այս խաղից հետո «Ինտերը» 9 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում «Ինտերը» սեպտեմբերի 14-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ուդինեզեի» հետ, իսկ «Նապոլին» մեկ օր շուտ տանը կընդունի «Բոլոնիային»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

























































