Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ փայլուն խաղ անցկացրեց՝ 3:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։
Հանդիպման ելքը վճռվեց երկրորդ խաղակեսում։ Բասկյան ակումբին հաղթանակ պարգևեցին Նիկո Ուիլյամսի, Ռոբերտ Նավարոյի և Օյիան Սանսետի խփած գոլերը։
Մադրիդյան թիմի կազմում ընդմիջումից հետո փոխարինման մտավ հարձակվող Խուլիան Ալվարեսը, որը միջմրցաշրջանային հատվածում հայտարարել էր ակումբը փոխելու ցանկության մասին, սակայն արգենտինացին ևս չկարողացավ բեկել հանդիպման ընթացքը։
Այս հաջողությունը պատմական նշանակություն ուներ տանտերերի համար. «Ատլետիկը» Լա լիգայի շրջանակում վերջին անգամ ջախջախիչ հաշվով «Ատլետիկոյին» հաղթել էր 2013 թվականի հունվարին, երբ գրանցվել էր նույն 3:0 հաշիվը։
Կայացած չորս տուրերից հետո Բիլբաոյի թիմը վաստակել է 6 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Ատլետիկոն» իր ակտիվում ունի 7 միավոր և հանգրվանել է 6-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին
























































