Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին մարզչական կարերայում 6-րդ անգամ նվաճել է երկրի չեմպիոնությունը՝ մադրիդյան թիմի հետ դառնալով Իսպանիայի չեմպիոն:
Բացի այս տիտղոսից, Անչելոտին մեկ անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում որպես «Միլանի» գլխավոր մարզիչ (2003/2004 մրցաշրջան), Բունդեսլիգայում՝ «Բավարիայի» հետ (2016/2017 մրցաշրջան), Լիգա 1-ում՝ ՊՍԺ-ի հետ (2012/2013), Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ որպես «Չելսիի» մարզիչ (2009/2010)։ Բացի այդ, «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ 2021/2022 մրցաշրջանում ևս դարձել է Իսպանիայի չեմպիոն։
«Ռեալը» 34 խաղից հետո վաստակել է 87 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ անհասանելի դարձել մոտակա հետապնդողների համար: Երկրորդ տեղում «Ժիրոնան» է: Թիմը 34 խաղում վաստակել է 74 միավոր։