Այսօր՝ մայիսի 4-ին, ավարտվել է Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Ժիրոնան» ու «Բարսելոնան»։ Խաղը կայացել է «Մունիսիպալ դե Մոնտիլիվի» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 4։2 հաշվով։
Հաղթանակից հետո «Ժիրոնան» բարձրացել է իսպանական Պրիմերայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը 34 խաղում վաստակել է 74 միավոր և շրջանցել է «Բարսելոնային», որը 73 միավորով նահանջել է երրորդ տեղ։
Այսպիսով, «Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում։
Թիմը վաղաժամ ապահովել էիր մասնակցությունը եվրագավաթների խմբային փուլին, քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին այլևս չի նահանջի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականից։