Հաղթելով Անգլիայի Չեմպիոնշիփի 46-րդ տուրի «Հադերսֆիլդի» հետ խաղում (2-0)՝ «Իպսվիչը» Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր ձեռք բերեց։
Այսպիսով, «Իպսվիչը» 22 տարի անց առաջին անգամ կխաղա Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Վերջին անգամ թիմն այս մրցաշարում հանդես են եկել 2001/2002 մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանում «Իպսվիչը» հանդես էր գալիս Անգլիայի երրորդ դիվիզիոնում՝ Առաջին լիգայում։
«Իպսվիչը», որը հիմնադրվել է 1878 թվականին, 1962 թվականի Անգլիայի առաջնության հաղթողն է։ Թիմը նաև մեկական անգամ դարձել է Անգլիայի գավաթի և ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող։
Անգլիայի առաջնության երրորդ ուղեգիրը կվիճարկվի փլեյ-օֆֆում՝ «Լիդսի», «Սաութհեմփթոնի», «Վեստ Բրոմվիչի» և «Նորվիչի» միջև։ Ավելի վաղ ԱՊԼ-ի ուղեգիր էր ձեռք բերել «Լեսթերը»՝ դառնալով Չեմպիոնշիփի հաղթող։