«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում չի մնա թիմում։
Այս մասին Viaplay Sport-ի եթերում ասել է մյունխենյան թիմի սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը։
«Բավարիան» փետրվարին հայտարարել էր, որ 50-ամյա մասնագետը կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Տուխելը կարող է շարունակել աշխատել ակումբում։
Ավելի վաղ Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը հայտնել էր, որ «Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում են Էրիկ տեն Հագը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոջեր Շմիդտը («Բենֆիկա») և Խուլեն Լոպետեգին, որն անցյալ ամառ հեռացել էր «Վուլվերհեմփթոնից»։
Այս մրցաշրջանում «Բավարիան» վերջին 12 մրցաշրջաններում առաջին անգամ չկարողացավ դառնալ Գերմանիայի չեմպիոն։ «Բայերը» ժամանակից շուտ նվաճեց տիտղոսը: