Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում ընթացող Polish Open Kaliber միջազգային մրցաշարի կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում գրանցելով 237.6 արդյունք:
Կարապետյանը երկրորդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ։
Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դարձել էին արծաթե մեդալակիրներ։