«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը պատասխանել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին հարցին:
21-ամյա դանիացին նախապատվությունը տվել է անգլիական թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ինձ համար դա Ռոնալդուն է։ Նա հաղթել է ամեն ինչ, արել է դա բոլոր առաջնություններում, և հիմա էլ անում է դա: Նա պարզապես ֆանտաստիկ է»,- Sky Sports-ին ասել է Հոյլունդը, ով նախորդ ամառվանից խաղում է մանկունիանցիների կազմում:
Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2003-ից 2009 թվականներին և 2021-ից 2022 թվականներին՝ թիմի կազմում անցկացրած 346 խաղում դառնալով 145 գոլի հեղինակ։