Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է դարպասապահ Յան Օբլակի տրանսֆերը վաճառելու տարբերակը, հայտնում է AS-ը։
Մադրիդցիները ցանկանում են թարմացնել իրենց կազմը և վաճառել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին: Սլովենացին նրանցից մեկն է։ Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 10 միլիոն եվրո։
Օբլակին ակումբը տեղեկացրել է, որ «Ատլետիկոն» պատրաստ է դիտարկել նրա տրանսֆերի համար առաջարկները։ Այս դեպքում 31-ամյա դարպասապահը կցանկանար կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Նրան փոխարինելու համար «Ատլետիկոն» դիտարկում է «Վալենսիայից» Գիորգի Մամարդաշվիլիի թեկնածությունը։