Հայաստանի հրաձգության հավաքական թիմը փետրվարի 10-24-ը Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։
Թիմը հավաքին կմասնակցի հետևյալ կազմովՙ
10 մ. օդամղիչ հրացան մեծահասակներ՝ Հրաչ Բաբայան
10 մ. օդամղիչ ատրճանակ մեծահասակներ՝ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան
10 մ. օդամղիչ ատրճանակ երիտասարդներ՝ Նարե Գաբրիելյան, Էդիտա Մանուչարյան, Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան
Հրաձիգները հավաքի կմեկնեն մարզիչներ Սեյրան Նիկողոսյանի և Անդրանիկ Այվազյանի ուղեկցությամբ: