«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» վաղաժամ չեմպիոնության մասին։
«Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալին», նրանք ավելի շատ միավորներ վաստակեցին, քան մյուս թիմերը:
Եվ պետք է շնորհավորել նաև «Ժիրոնային», թիմը շատ լավ խաղաց։ Այնպես որ, շնորհավորում եմ նաև «Ժիրոնային»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, կայացել է Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Ժիրոնան» ու «Բարսելոնան»։ Տանտերերը հաղթեցին 4-2 հաշվով։