Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթել է Մադրիդում (Իսպանիա) կայացած WTA-1000 մրցաշարում։
Նա երեկ՝ մայիսի 4-ին, երեք սեթում 7:5, 4:6, 7:6 (9:7) հաշվով հաղթել է WTA-ի դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արինա Սաբալենկային (Բելառուս):
Նշենք, որ մարզիկները կորտում անցկացրել են 3 ժամ 12 րոպե։
Այս հաղթանակով Իգան նվաճեց իր կարիերայի 20-րդ տիտղոսը, ինչպես նաև 9-րդը WTA-1000 մրցաշարերում։