Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում։
Այս մասին հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետտին։ Լրագրողի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Ռոսոներիները դիտարկում են Թոմասին որպես Ժոաո Կոնսեյսաուին այլընտրանք։ Եթե պորտուգալացու հետ բանակցությունները ձախողվեն, ապա իտալական գրանդն առաջարկ կանի Տուխելին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մարզիչը կլքի Մյունխենի «Բավարիան»։