MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» 6-2 հաշվով հաղթեց «Նյու Յորք Ռեդ Բուլսին»։
Տանտերերի կազմում գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուրաեսը, դուբլի հեղինակ դարձավ Մատիաս Ռոյասը։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Դանթե Վանսեյրն ու Էմիլ Ֆորսբերգը՝ իրացնելով 11 մետրանոցը։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 24 միավորով Արևելյան կոնֆերենցիայի առաջին տեղում է, «Նյու Յորք Ռեդ Բուլսը» 17 միավորով չորրորդն է։