Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն լուրերին, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է մնալ մյունխենյան ակումբում։
«Քանի որ մենք պայմանավորվեցինք բաժանվել, «Բավարիան» ինտենսիվորեն նոր մարզիչ է փնտրում: Ենթադրում եմ, որ այս գործընթացը սկսվել է դեռ մեր զրույցից առաջ։
Սա վատ պատճառ է հետագայում ասելու՝ «Օհ, եկեք նորից փորձենք համագործակցել»: Ոչ․․ Իմ տեսանկյունից՝ այստեղ ամեն ինչ ակնհայտ է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի Տուխելը կարող է կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետտին։ Լրագրողի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։