Ավարտվեց երկրորդ միջին քաշային կարգում բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի և նրա հայրենակից Խայմե Մունգուիայի միջև չեմպիոնական մրցամարտը։
Ալվարեսը հաղթեց միաձայն որոշմամբ և պաշտպանեց աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսները:
Նա պաշտպանեց տիտղոսներն ըստ IBF (Ալվարեսի 4-րդ պաշտպանություն), WBC (Ալվարեսի 7-րդ պաշտպանություն), WBA Super (Ալվարեսի 7-րդ պաշտպանություն), WBO (5-րդ պաշտպանություն) և The Ring տարբերակների (Ալվարեսի 3-րդ պաշտպանությունը).
Ընդհանուր առմամբ, իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Սաուլ Ալվարեսը անցկացրել է 64 մենամարտ, որոնցում տարել է 60 հաղթանակ (որից 39-ը նոկաուտով):