MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» հաղթեց «Նյու Յորք Ռեդ Բուլսին» (6-2):
«Ինտերի Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
36-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ մեկ խաղում կատարել է փոխանցումների պենտա-տրիկ։ Նա նաև դարձավ MLS-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն այդ ցուցանիշով։
Այս մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։