Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 11-20-ը կկայանա օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը:
Հրաչիկ Բաբայանը հանդես կգա 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում, Էլմիրա Կարապետյանը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ և 25 մ ատրճանակ, իսկ Բենիկ Խլղաթյանը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևերում:
Վարկանիշային մրցաշարը կլինի 10 մ մրցաձևում Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։
25 մ և 50 մ մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։
Վարկանիշային մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։