Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել ռուսական «Տամբովի» հետ: Այդ մասին հայտնում են ռուսական ակումբի մամուլի ծառայությունից:

Պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով:
Կարապետյանը 2019 թվականի հուլիսին միացել էր «Սոչիին»: Նա ՌՊԼ-ի 21 հանդիպման է մասնակցել նախորդ մրցաշրջանում՝ խաղադաշտում ընդհանուր առմամբ 491 րոպե անցկացնելով: Այդ ընթացքում Կարապետյանը 2 գոլ է հեղինակել:
Նշենք՝ մինչև ռուսական ակումբ տեղափոխվելը 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Լյուքսեմբուրգի առաջնությունում: