Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երեխաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Լուսանկարը Կարապետյանը հրապարակել է Instagram-ի Storys բաժնում:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը երեկ փառահեղ հաղթանակ տարավ Ռումինիայի նկատմամբ՝ ԱԱ-2020-ի ընտրական փուլի երրորդ տուրի շրջանակում: Մեր ընտրանին 3-2 հաշվով առավելության հասավ, իսկ Կարապետյանը փոխարինվեց երկրորդ կեսի մեկնարկում: