«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» մասին, որի հետ իր թիմը վերջին երկու տարիներին պայքարում է անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնության համար.
«Կարիերայիս ընթացքում երբևէ հանդիպած ամենահզոր մրցակիցը ներկայիս «Լիվերպուլն» է: Նրանք գերիշխում էին ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ տարի: Երբ «Լիվերպուլին» թույլ ես տալիս գերիշխել, շանսեր չես ունենում: Եթե փորձում ես ինքդ գերիշխել, նրանք ազատ տարածություն են գտնում, ինչպես ոչ ոք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
2018/19 մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնությունը նվաճեց «Մանչեսթեր Սիթին»՝ ընդամենը մեկ միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Պրեմիեր-լիգայի ընթացիկ առաջնությունում չեմպիոնությունն արդեն բաժին հասավ մերսիսայդցիներին: Ընդ որում, Կլոպի սաները 18 միավոր ավելի հավաքեցին, քան «Սիթին», որն առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում: